|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այսօրվանից քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող Սիրիայում սկսվում է նախագահական ընտրությունների քարոզարշավը: Ընտրությունները, ըստ Al Arabiya հեռուստաընկերության, տեղի կունենան հունիսի 3-ին:
Երկրի խորհրդարանի նախագահ Մուհամմեդ ալ Լահհամը հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա, որ քաղաքացիական պատերազմը, արտաքին դրությունը խոչընդոտեն նախագահական ընտրությունների կայացմանը:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին սիրիական խորհրդարանն ընդունել է ընտրությունների մասին նոր օրենք, որը թույլ է տալիս երկրի պատմության մեջ առաջին անգամ մի քանի թեկնածուների մասնակցել ընտրություններին: Թեկնածուները պետք է իրենց թեկնածությունը ներկայացնեն խորհրդարանին և ստանան երկրի 250-տեղանոց օրենսդիր մարմնի` առնվազն 35 պատգամավորների աջակցությունը:
Սիրիայում նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով: Գործող նախագահ Բաշար Ասադը պաշտոնավարում է 2000 թվականից, իսկ մինչ այդ երեսուն տարի Սիրիան ղեկավարում էր նրա հայրը` Հաֆեզ ալ Ասադը: