|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր գումարել: Նիստում ԿԸՀ-ն հաստատեց 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
«Կուսակցություններն ու դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ը` ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է. Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ»,- տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Նոյեմբերի 1-ին Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվել է։ Նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն` արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին։