|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն այսօր գումարել է իր առաջին նիստը: Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նախքան նիստի օրակարգին անցնելը տեղեկացրել է, որ հանրաքվեի կենտրոնական և ընտրատարածքային հանձնաժողովներն են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով կազմավորված համապատասխան ընտրական հանձնաժողովները: Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ստեղծված կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Արտահերթ նիստում հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը հաստատել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: