|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ֆրանսիայում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Ֆրանսիայում հունիսի 9-ին կայացած Եվրախորհրդարանի ընտրություններում Մարին Լը Պենի «Ազգային հանրահավաք» կուսակցությունն ավելի քան կրկնակի առաջ է անցել նախագահ Էմանուել Մակրոնի կողմնակիցների կոալիցիայից՝ հավաքելով ձայների 31,36 տոկոսը։
Մակրոնը հայտարարել է Ազգային ժողովը ցրելու մասին՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը, որտեղ նախագահն այլևս բացարձակ մեծամասնություն չուներ 2022 թվականին վերընտրվելուց հետո:
Հունիսի 16-ի երեկոյան պրեֆեկտուրաները գրանցել են պատգամավորության թեկնածուների բոլոր 577 ընտրատարածքներում։
Մարին Լը Պենն այժմ շարունակում է զբաղեցնել Պա դե Կալե դեպարտամենտի շրջանային խորհրդականի պաշտոնը, որտեղից պատգամավոր է ընտրվել 2017 թվականին։