|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքեր կան, քանի որ հարևան երկրում հեղաշրջում է տեղի ունեցել, և Ռուսաստանը նախազգուշական միջոցներ ձեռնարկելու իրավունք ունի` իր անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է Взгляд-ը:
«Զորքեր, իհարկե, կան տարբեր շրջաններում: Կան զորքեր նաև Ուկրաինայի հետ սահմանին։ Այդ զորքերը տեղակայված են այնտեղ՝ մի մասը` մշտապես, մի մասն էլ լրացուցիչ է ուղարկվել՝ ուժեղացման համար՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին»,- հայտարարել է Պեսկովը Россия 1-ի եթերում: