|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«ՌԻԱ-Նովոստի» գործակալությունը, մեջբերելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին, տեղեկացնում է, որ երկուշաբթի երեկոյան տեղի կունենա հեռախոսազրույց Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև:
Հիշեցնենք, որ Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել էր, որ նման հեռախոսազրույց կազմակերպելու նախապատրաստական աշխատանքներ են գնում:
Պեսկովը նշել է, որ «այդ զրույց իսկապես տեղի կունենա»: Իսկ հեռախոսազրույցի մանրամասները, ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի, «պարզ կդառնան դրանից հետո միայն»: