|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բրիտանական The Times պարբերականը հայտարարել է, որ ճիշտ են այն տեղեկությունները, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիվանդ է: Պարբերականը հղում է անում իր անանուն աղբյուրներին, ավելի կոնկրետ` ԱՄՆ պաշտոնաթող որոշ գեներալների՝ նշելով, որ նրանց այդ լուրը հայտնել են ռուսական զինվորական շրջանակներից ու հատուկ ծառայություններից:
Ինչպես նշել է ռուս եւ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնաթող զինվորականների «Էլբա» խմբի գաղտնի հանդիպման մասնակիցներից մեկը, խմբի անդամներից մեկը իրենց պատմել է, որ Ռուսաստանի նախագահը հիվանդ է, ինչով էլ պայմանավորված է նրա կարճատեւ «անհետացումը» մարտի սկզբին: Անանուն աղբյուրը հավաստիացրել է, որ ռուսական քաղաքական մշակույթը բավականաչափ զարգացած չէ, որպեսզի ունակ լինի ընդունել առաջնորդի որեւէ թուլություն, անգամ` հիվանդություն:
Նշվում է նաեւ, որ Պուտինը չէր կարող բարձրաձայնել իր հիվանդության մասին՝ վախենալով վնասել իր հանրային կերպարին:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ծիծաղելի էր համարել Պուտինի հիվանդության մասին լուրերը: