|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մոսկվայի «Սպարտակ»-ն այսօր Իսպանիայում ուժերը չափեց Նորվեգիայի չեմպիոն «Ստրեմսգոտսեդ»-ի հետ:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն ընդգրկած էր պահեստայինների կազմում և խաղադաշտ դուրս եկավ 60-րդ րոպեին, իսկ Արաս Օզբիլիսը վնասվածքի պատճառով բացակայում էր:
Հանդիպումն անցավ լարված պայքարում: Սպարտակցիները 2 անգամ առաջ անցան հաշվի մեջ, 2 դեպքում էլ նորվեգացիները կարողացան կարճ ժամանակում վերականգնել հաշվի տարբերությունը: Այնուամենայնիվ, մոսկովյան ակումբին հաջողվեց կոտրել «Ստրեմսգոտսեդ»-ի համառ դիմադրությունը: 70-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Յուրա Մովսիսյանը: Նշենք, որ խփած գոլից առաջ Մովսիսյանը չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը, իսկ խաղավերջում, վեճի բռնվելով մրցակցի ֆուտբոլիստի հետ, արժանացավ կարմիր քարտի: