|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մոնակոյում ընթացող Amber-ի վերջին մրցաշարի 8-րդ մրցափուլի կենտրոնական մրցավեճը Լևոն Արոնյանի և աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի դիմակայությունն էր: Հայ գրոսմայստերը մրցաշարի միանձնյա առաջատարն էր, իսկ Անանդն ընթանում էր 3-րդ հորիզոնականում:
Կույր շախմատում հաշտություն կնքեցին արդեն 19-րդ քայլին: Իսկ ահա արագ շախմատում Արոնյանին հաջողվեց միջնախաղում խճճել մրցակցի դիրքը, որից աշխարհի չեմպիոնն այդպես էլ ելք չգտավ և 59-րդ քայլում հայտնվեց ցայտնոտի մեջ:
Այսպիսով, Արոնյանը աշխարհի չեմպիոնին հաղթեց 1,5- 0,5 հաշվով և պահպանեց առաջատարի դիրքը: Հայ գրոսմայստերը 16 հնարավորից վաստակել է 11, 5 միավոր:
Երկրորդ տեղում է Մագնուս Կառլսենը, ով իր ակտիվում ունի 11 միավոր: Նրանց են հաջորդում Անանդը և Իվանչուկը` 8,5-ական միավորով: