|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երևանի «Միկա»-ն շարունակում է ուսումնամարզական հավաք անցկացնել Անթալիայում: Այսօր Արամ Ոսկանյանի թիմը հերթական ստուգողական հանդիպումն անցկացրեց, մրցելով Եկատերինբուրգի «Ուրալ»-ի հետ: Ռուսական թիմը 2 անպատասխան գնդակ ուղարկեց երևանցիների դարպասը: 2 գոլերն էլ հեղինակել է Ալեքսանդր Ստավպեցը:
Եկատերինբուրգցիների կազմում առաջին խաղակեսին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը:
«Միկա»-ն խաղադաշտ էր դուրս եկել այսպիսի կազմով.
Գևորգ Կասպարով, Վարդան Մովսիսյան, Ալեքս Էնրիկե դա Սիլվա, Անդրանիկ Ոսկանյան, Գեւորգ Պողոսյան, Արմեն Պետրոսյան, Սարգիս Կարապետյան, Արթուր Ադամյան, Ռաֆայել Ղազարյան, Դավիթ Գրիգորյան, Տիգրան Բարսեղյան: