|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՌԴ ԱԳՆ-ն անհանգստացած է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրմամբ: Այդ մասին ասվում է հայտարարությունում, որը տեղադրված է գերատեսչության պաշտոնական կայքում:
Նշվում է, որ հրադադարի` հաճախակի դարձած խախտումների հետևանքով զինվորներ են զոհվում, հաղորդվում է նաև տուժած խաղաղ բնակիչների մասին:
Լարվածության հետագա մեծացումը անխուսափելիորեն բացասական հետևանք կունենա ԼՂ հիմնահարցի կարգավորման համար: Կարող է լրջորեն բարդանալ 2013-ի նոյեմբերի 19-ին ձեռք բերված պայմանավորածությունների իրականացումը:
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում հակամարտող կողմերին` լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ ուղղված իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև մեխանիզմներ գործի դնել, որոնք կօգնեն ամրապնդել հրադադարի ռեժիմը: