|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Հայաստանի արձագանքը երկու երկրների սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ կարող է հանգեցնել տարածաշրջանում լարվածության աճի: Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հետ հեռախոսազրույցում. երեքշաբթի հաղորդում է Ադրբեջանի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Ալիևը Սալիվանին բողոքել է, որ Հայաստանի արձագանքը սահմանին տիրող իրավիճակին «ոչ ադվեկատ է», իսկ այդ հարցը միջազգայնացնելու փորձերը կարող են հանգեցնել տարածաշրջանում լարվածության աճի։
Ալիևը համաձայնել է Սալիվանի կարծիքին Ադրբեջանի և Հայաստանի միջազգային սահմանների սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին և «ընդգծել այս գործընթացի անցկացման կարևորությունը` համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության»:
Սալիվանը Ալիևի հետ զրույցում ընդգծել է ադրբեջանական զորքերի հետքաշման կարևորությունը և շեշտել միջազգային սահմանների սահմանազատման խնդրի շուրջ կողմերի կառուցողական քննարկումների անհրաժեշտությունը: