|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով հարցին, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման, նաև մի շարք արտաքին քաղաքական ձախումների պատճառով չի՞ պատրաստվում հրաժարական տալ, բացի այդ` ՀԱՊԿ-ը արձագանքելո՞ւ է սահմանային լարվածությանը ոչ թե հայտարարությունների, այլ գործողությունների ձևով, նշեց. «Հարցը տալուց առաջ պետք է մանրամասն ծանոթանալ պայմանագրերին: Ծանոթացեք ՀԱՊԿ-ի կանոնադրությանը և կգտնեք ձեր հարցի պատասխանը:
Ինչ վերաբերում է նրան, որ մեկ լրատվամիջոցի պահանջը ընդունեմ ու հրաժարական ներկայացնեմ, ուրեմն շատ պարզունակ կգտնվեմ: Դուք սխալվում եք, թե դա հասարակության կարծիքն է, ես գիտեմ հասարակության կարծիքը: Թողեք, թող հասարակությունը իր կարծիքն ունենա»