|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովորդը» գրում է.
«ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը, որ մտադիր է մասնակցել Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին ու բարձրացնել հայկական պատվիրակության լեգիտիմության հարցը, օրերս դիմում է ներկայացրել Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Փոստանջյանը Ստրասբուրգ մեկնելու համար Աժ նախագահին խնդրել է խորհրդարանի միջոցներից գումար տրամադրել։ Սակայն, ինչպես պարզեցինք, նա Արգամիչի անունից մերժում է ստացել։
Ուշագրավն այն է, որ ԵԽԽՎ պատվիրակության նախկին անդամ Փոստանջյանին Ստրասբուրգ հրավիրել է ԵԺԿ խմբակցությունը, որը, սակայն, չի հոգացել նրա ճանապարհային ծախսերը։ Թե ինչու է ԵԺԿ-ն այդպես վարվել, մնում է անհասկանալի, սովորաբար հրավիրողները նաև ճանապարհային ծախսերն են հոգում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։