|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ»-ը գրում է.
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գործուղումների մեկնելը լուրջ խնդիր է դարձել Աժ-ում, ավելին՝ վերջին ամիսներին, պատգամավորներին գործուղումների ուղարկում են հնարավորինս քիչ և կարճ ժամանակով։ Աժ ղեկավարությունը պատգամավորներին գործուղման է ուղարկում կոնկրետ տվյալ միջոցառման օրը, և պահանջում վերադառնալ միջոցառման ավարտից անմիջապես հետո։ Այնինչ, նախկինում պատգամավորները հնարավորություն ունեին գործուղման մեկնել մեկ-երկու օր շուտ, և ավելի մնալ մի քանի օր։
Այժմ, «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ, պատգամավորներին նաև խնդրում են՝ եթե այդ միջոցառման ժամանակ ելույթ կամ զեկույց չունեն, ապա լավ կլինի՝ընդհանրապես չմեկնեն։ Այս իրավիճակի պատճառը ֆինանսների բացակայությունն է. Աժ-ն ի վիճակի չէ պատգամավորին մեկ-երկու օրվա գիշերակացի և օրապահիկի գումար տալ պատճառաբանելով, որ բյուջեում գումար չկա։ Երկրորդ պատճառը կարծես թե քվորում չապահովելու մտավախությունն է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։