|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն` մասնակցելու Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 31-րդ նստաշրջանին:
Կոնգրեսի լիագումար նիստում Դավիթ Լոքյանը հանդես կգա ելույթով: Նիստի շրջանակներում տեղի կունենա քննարկում ՀՀ ՏԻՄ ընտրությունների գնահատման առաքելությամբ Հայաստան ժամանած ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության տեղեկատվական զեկույցի շուրջ: Նախատեսվում է նաև կարծիքների փոխանակում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի հետ:
ՏԿԶՆ հասարակայնության հետ կապերի բաժին