|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կզբաղեցնի «բարձր մակարդակի պետական ծառայողի» պաշտոն, որը հատուկ նրա համար ստեղծել է ԱՄՆ Թաֆթսի համալսարանին կից Ֆլեթչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոցը. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին Սահակաշվիլին գրել է Facebook-ի իր էջում։
«Այդ պաշտոնը նախատեսված է այն բանի համար, որ ուսանողները կապ ունենան հայտնի առաջնորդների և միջազգային մասշտաբի տարբեր ոլորտների փորձերի հետ»,- նշել է Ֆլեթչերի դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդսը։
Հայտնի է նաև, որ Սահակաշվիլին արդեն ելույթ է ունեցել Փրինսթոնի համալսարանում, իսկ 2 օր անց հրավիրված է Հարվարդի համալսարան։