|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակը» գրում է.
«Չնայած պնդմանը, որ բնությունը քնում է զավակների մեջ, Աբրահամյանների ընտանիքում այդպես չէ, եթե չասենք` հակառակն է: Ճիշտ է, Արգամիչը գտնում է, թե քաղաքականության համար խելք պետք չէ, այնուհանդերձ, նրա որդին` Արգամը, բացասման բացասման օրենքին հավատարիմ, Օլես Մուխինի պես, որը բելառուսական «չտո, գդե, կոգդա» ակումբի նախագահն է եւ Գինեսի գրքում է հայտնվել համաժամանակյա երկու բուհերում ստացիոնար սովորելու յուր ինտելեկտուալ կարողականության շնորհիվ, նույնպես մտավորական զբաղմունքի տեր է:
Մոսկվաներում, երեւաններում, մխչյաններում, Արարատի մարզում «բիզնես-յանգ» Արգամ Աբրահամյանը դեկտեմբերին ավարտել է Տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան, բայց դրան զուգահեռ, նա համալսարանի իրավաբանական ֆակուլտետում էր սովորում եւ պատրաստում էր յուր դոկտորականը:
Ասում են` վերջին աղմուկից հետո նա «ստիպված» կլինի դոկտորական տիտղոսի շնորհումն անցկացնել հենց Ժող-ում եւ ոչ թե պետական համալսարանում` ազատելով յուր քավոր Ղազինյանին լրագրողների չար-թունավոր հետապնդումից: Հիշեցնենք, որ Ղազինյաններն ու Աբրահամյանները քավոր-սանիկներ են»:
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: