|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունիսի 7-ին մի շարք համայնքներում համայնքապետի ընտրություններ են, այդ թվում` վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարազատ Արտաշատ քաղաքում: Քաղաքապետի թեկնածուներն այստեղ երեքն են` վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, Գարեգին Համբարձումյանը եւ Հովհաննես Ղազարյանը:
Երեք թեկնածուներն էլ անկուսակցական են, եւ եթե վերջին երկուսն ինքնաառաջադրված են, ապա Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամի թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն:
Նշենք նաեւ, որ Արգամ Աբրահամյանը «Իմպերում գրուպ» ՍՊԸ-ի տնօրենն է, իսկ Գարեգին Համբարձումյանը` «Շահումյան Ալկո» ՍՊԸ-ի տնօրենը: Մյուս թեկնածուի մասին տեղեկություն ԿԸՀ կայքում չկա: Ինչպես ասում են՝ ընտրությունների արդյունքները կանխատեսելի են: