|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը, ինչպես եւ խոստացել էր տարեվերջյան ասուլիսում, թե երիտասարդ ստեղծագործողներին ամեն կերպ աջակցելու են, արդեն իսկ խոսքը գործի է վերածել. միության երիտասարդական մասնաճյուղը կազմակերպում է երիտասարդ կոմպոզիտորների «Resonance» փառատոնը:
Փառատոնը, կազմակերպիչների հավաստմամբ, կմիավորի Հայաստանում և արտերկրում բնակվող հայազգի երիտասարդ կոմպոզիտորներին` ստեղծելով ընդհանուր ստեղծագործական դաշտ, ինչպես նաեւ կնպաստի հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հետագա զարգացմանն ու տարածմանը: Փառատոնին մասնակցելու հնարավորություն ունեն նաև 18 տարին լրացած` ԵՊԿ ստեղծագործական բաժնում ուսանող այլազգի կոմպոզիտորները:
Մանրամասները` այստեղ: