|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Միխայիլ Գորբաչովը հերքել է իր մահվան մասին հերթական լուրը, որը հայտնվել էր այսօր երեկոյան ԶԼՄ-ներում. հայտնում է glavred.info-ն:
«Ես ինձ լավ եմ զգում, սակայն Գերմանիայում եմ` հիվանդանոցում»,- ասել է նա:
Գորբաչովի մահվան մասին լուրեր արդեն երրորդ անգամ են հայտնվում համացանցում: Վերջին տեղեկությունը գրվել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի Twitter-ի էջում: Սակայն պարզվել է, որ աքաունթը ստեղծել է իտալացի մի լրագրող, որը խոստովանել է իր հանցանքը: