|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ եկող տարվա առաջին եռամսյակում կունենանք «Կարֆուրի» վերաբերյալ լավ նորություններ: Հարցին' կբացվի՞, թե՞ կհայտարարի բացման ցանկության մասին, պատասխանեց, թե իր համար լավ լուրը բացվելն է:
Իսկ թե մինչ այժմ ինչո՞ւ չի բացվել, ըստ Վահրամ Ավանեսյանի, քննարկումներ են ընթանում, ինքը չի կարող ասել, թե կոնկրետ ինչ խնդիրներ են առաջացել:
«Բայց` պլանային: Համենայն դեպս, առաջին եռամսյակում կլինեն առաջին քայլերը»,- հայտնեց էկոնոմիկայի նախարարը' նշելով, որ չի կարող ասել, կոնկրետ երբ կբացվի, որտեղ կբացվի, քանի որ նման ինֆորմացիայի չի տիրապետում: