|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը կրկին գրառում է կատարել իր միկրոբլոգում, որը վերաբերում է Հայաստանում «Կարֆուր» հիոպերմարկետի բացմանը։
«Ի՞նչ լուրեր կան «Կարֆուրից»»,– գրել է դեսպանը: Սա ԱՄՆ դեսպանի արդեն երկրորդ գրառումն է այս թեմայով։
Միամտություն է կարծել, որ դեսպանը ունի անձնական որևէ շահագրգռվածություն կամ պարապ ժամանակ հիշում է այդ թեման։ «Կարֆուրի» մուտքը Հայաստան, իրոք, սկզբունքային հարց է դարձել՝ ՀՀ-ում մոնոպոլիաների դեմ պայքարի առումով»։