|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր լրանում է ԽՍՀՄ առաջին եւ միակ նախագահ Միխայիլ Գորբաչովի 80ամյակը:
«Լինելու է անձնական, ընտանեկան ու բարեկամական հանդիսություն»,- հայտնել է հոբելյարը:
Միջոցառմանը հրավիրվել են ոչ միայն բարեկամները, այլեւ պետության առաջին դեմքերը: «Բոլոր ղեկավարներին հրավիրել եմ` ամենագլխավորներին»,- հայտարարել է Գորբաչովը:
Հոբելյանի նախօրյակին Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը հարցում է անցկացրել, թե ՌԴ քաղաքացիներն ինչպե՞ս են վերաբերվում այդ քաղաքական գործչին, ի՞նչ ձեռքբերումներ եւ սխալներ են վերագրում նրան: Գորբաչովից նյարդայնացողների թիվը նվազել է՝ 20%: Միաժամանակ, նվազել է նաեւ համակրողների եւ հարգանք տածողների թիվը` համապատասխանաբար 5% եւ 10%: Առաջին պլան է մղվել անտարբերությունը քաղաքական գործչի հանդեպ՝ 47%: