|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սեպտեմբերի 24-ին, ժամը 17-ին, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կկայանա տոնական համերգ` նվիրված թանգարանի բացման 40-ամյակին: Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանը, Արտակ Ստեփանյանը և դաշնակահար Լևոն Հարությունյանը. կհնչեն հայ, արևմտաեվրոպական դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեծագործություններ: Համերգի մուտքն ազատ է:
Չարենցի տուն-թանգարանը բացվել է 1975-ին. թանգարանի տարածքն ընդգրկում էր միայն բանաստեղծի երեք սենյականոց բնակարանը` հուշատունը: Հետագայում, Խորհրդային Հայաստանի կառավարութան որոշմամբ` թանգարանի տարածքին միացան ներքևի երկու հարկերը: Այսօր թանգարանն ընդգրկում է չորս հարկաբաժին, որոնցից երեքում հիմնական ցուցադրությունն է, իսկ չորորդ հարկում` բանաստեղծի հուշատունը: