|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր Ջազի միջազգային օրն է: Օրվա հետ կապված` ջազի սիրահարներին կմատուցվի նվեր. այսօր` ժամը 20:00-ին, Կասկադ համալիրի հարակից տարածքում տեղի կունենա համերգ, որի շրջանակներում Երևան են եկել ազգությամբ հայ ջազ երաժիշտներ Մակեդոնիայից՝ Թավիջյան եղբայրները` իրենց տրիոյով:
Համերգին մասնակցում են` Գարո և Դիրան Թավիջյանները և Գորան Գեշովսկին, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Արմեն Թութունջյանը, Վահագն Հայրապետյանը, Երվանդ Երզնկյանը, Մարտին Վարդազարյանը, Հայաստանի պետական ջազ-նվագախումբը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, տաղանդավոր երաժիշտ Կարեն Մամիկոնյանը և այլք: