|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի Անթալիա քաղաքում ավարտվել է շախմատի տղամարդկանց թիմային առաջնությունը:
Արդեն տեղեկացրել ենք, որ հայ շախմատիստները մեդալ չնվաճեցին՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:
Սակայն Հայաստանի ընտրանին ձեռնունայն չի վերադառնա Անթալիայից: ՖԻԴԵ վարկածային աղյուսակի երկրորդ համար, Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը լավագույնն էր առաջին խաղատախտակի վրա:
Արոնյանը մասնակցել է 8 տուրի: Նա ունի 4 հաղթանակ և 4 ոչ-ոքի: Այս արդյունքը Արոնյանի համար ապահովեց ոսկե մեդալ: