|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ իսպանական Էլչե քաղաքում տեղի ունեցավ Copa del Sol մրցաշարի քառորդ եզրափակիչը` «Շախտյոր» - «Նորդսյելանդ» մրցավեճը։
«Շախտյորը» հաղթանակ տոնեց հակառակորդի նկատմամբ 3։1 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը բացեց հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին. Ռազվան Ռացի փոխանցումից հետո Մխիթարյանը գլխի շեշտակի հարվածով եզրափակեց գրոհը։
Մյուս 2 գոլերի հեղինակերն են Ալեքս Տեյշեյրան ու Դմիտրի Չիգրինսկին։
Հենրիխը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և լավագույնս դրսևորեց իրեն: Copa del Sol-ի կիսաեզրափակիչում «Շախտյորը» կխաղա նորվեգական «Ռուսենբորգի» հետ, որը երեկ 4։0 հաշվով ջախջախեց Մոսկվայի «Սպարտակին»: Տեսանյութը` այստեղ: