|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը, որը, մեր տեղեկություններով, նախատեսվում է դեկտեմբերի 1-ին, դիվադադար է արել ՀՀ իշխանություններին, որոնք 20 օր առաջ, քունները կորցրած՝ նախապատրաստվում են, որ հավուր պատշաճի դիմավորեն նրան. գրում է «ՀՐԱՊԱՐԱԿ»-ը: Ընդ որում՝ նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են ժողովրդի հարմարավետության հաշվին: Երեկ թերթի լրագրողը կեսգիշերին օդանավակայանից դեպի Փարաքար ձգվող ճանապարհին ականատես է եղել մոտոցիկլետների շարասյան վարժանքներին, որի պատճառով մոտ կես ժամ կաթվածահար է եղել երթեւեկը: Բնակիչները պատմել են, որ արդեն մի քանի օր նման վարժանքներ են անում եւ ժողովրդին կեսգիշերին դիվադադար անում: