Միասին կարող ենք
կարևոր
3091 դիտում, 11 ժամ առաջ - 2026-04-14 00:04
Հասարակություն

Փաշինյանը դիվադադար արեց պատարագի մասնակիցներին, հիմա էլ շարունակում է դիվադադար անել Դավիթին. իրավապաշտպան

Փաշինյանը դիվադադար արեց պատարագի մասնակիցներին, հիմա էլ շարունակում է դիվադադար անել Դավիթին. իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել է․

«18-ամյա Դավիթ Մինասյանին նորից տեղափոխեցին բանտ։ Ծաղրում են հիվանդ պատանուն, որի հիվանդություններին գումարվել էր նաև Նիկոլի ախրանիկի հարվածը՝ ուղեղի ցնցում, փակ գանգուղեղային տրավմա ելքով։ 

Ինչպես որ իր զորքով մտել էր եկեղեցի դիվադադար անելու պատարագի մասնակիցներին, այնպես էլ հիմա շարունակում է դիվադադար անել Դավիթին, նրա հարազատներին, մեզ ու դեռ չգիտենք, թե ինչպես են վարվելու տղայի հետ հանրության աչքից հեռու փակ բանտում։ Դավիթին, նրա հարազատներին ուժ և ամրություն եմ ցանկանում։ Ութ տարի է վարչապետ է, բայց այդպես էլ չդարձավ վարչապետ։ Լուցկու տուփի չափ ֆյուրեր»։