|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Նոյեմբերի 14-ին Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2015 թ. առաջնության ընտրական փուլի Ֆրանսիա-Հայաստան հանդիպումը. հայտնում է ffa.am-ը:
27-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Անտոնի Մարտիալը: 31-րդ րոպեին Լոիկ Լանդրեն կրկնապատկեց հաշիվը: 41-րդ րոպեին Ֆլորիան Թովինը հաշիվը դարձրեց 3:0, 55-րդ րոպեին՝ 4:0, իսկ 71-րդ րոպեին, հստակորեն իրացնելով 11 մետրանոցը, հաշիվը դարձրեց 5:0՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ: 87-րդ րոպեին Սեբաստյան Հալերը ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը՝ 6:0 հօգուտ Ֆրանսիայի հավաքականի: