|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այս պահին Ազատության հրապարակում մեկնարկել է «Ազատություն Շանթ Հարությունյանին և մյուս ձերբակալվածներին» ակցիան, որին ներկայացել են մոտ 50 քաղաքացիներ: Նրանց թվում են ակտիվիստներ Արգիշտի Կիվիրյանը, ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը եւ այլք:
Հայրիկյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը կողմ էր այդ հավաքի անցկացմանը, սակայն ձեռնպահ մնաց այլ մեկնաբանություններից, թե ինչու է ներկայացել:
Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ոստիկաններին նախապես զգուշացրել էր նախատեսվող երթի մասին, սակայն քիչ առաջ ոստիկանները Սաքունցին` որպես երթի կազմակերպիչ, հորդորեցին մայթերով տեղաշարժվել: Արթուր Սաքունցը պնդեց, որ իրենք փողոցով են քայլելու, քանի որ դա իրենց` ազատ հավաքներ անցկացնելու իրավունքն է:
Ոստիկանների և ակտիվիստների միջև տարաձայնությունները շարունակվում են: Քիչ անց կմեկնարկի երթը: