|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատախազ Գևորգ Գևորգյանը հրապարակեց նախորդ տարվա նոյեմբերի 5-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների գործով մեղադրական ճառը:
Դատախազը պահանջեց Շանթ Հարությունյանի համար 7 տարի ժամկետով ազատազրկում, Վարդան Վարդանյանի, Ավետիս Ավետիսյանի, Լիպարիտ Պետրոսյանի համար` 6.5 տարի, Ալեք Պողոսյանի, Հայկ Հարությունյանի համար` 6 տարի, Մկրտիչ Հովհաննիսյանի համար` 5.5 , Վահե Մկրչյանի համար` 8.5 տարի, Ալբերտ Մարգարյանի համար` 8 տարի, Սեւակ Մնացականյանի, Տիգրան Պետրոսյանի, Արմեն Հովհաննիսյանի համար` 4 տարի ժամկետով:
Դատախազը Շանթ Հարությունյան որդու` Շահեն Հարությունյանի համար պահանջեց 5 տարի ազատազրկում, իսկ Միսակ Առաքելյանի համար սահմանեց տուգանք` 50. 000 դրամի չափով:
Մեղադրանքի հրապարակումից հետո Շանթ Հարությունյանը գրկել էր որդուն և նրան բաց չէր թողնում: