|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Պարույր Հայրիկյանն ամբողջ գիշեր «ներողություն է խնդրել աշխարհի բոլոր ոչխարներից», որ նրանց ընտրակաշառքով ընտրող մարդկանց հետ է համեմատել, քանի որ կարծում է` այդ մարդիկ ավելի ցածր որակի են, քան ոչխարները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդը:
Նախագահի թեկնածուն Հրանտ Բագրատյանին, Սերժ Սարգսյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին նա իրեն մրցակից չի համարում, այլ ասում է, որ նրանք իր ընկերներն են:
Հայրիկյանի կարծիքով` այս ընտրություններից առաջ քաղաքական դաշտը բավականին մաքրվեց: «Ես անգրագիտության վերացման դասընթացներ չեմ ցանկանա անել թեկնածուների համար, թեև նրանք դրա կարիքն ունեն»,- ասաց նա և հավելեց. «Մենք գնում ենք` բարոյա-քաղաքական լծակներ ձեռք բերելու»:
ԱԻՄ առաջնորդը ընտրությունների համար մի քանի կարգախոս է որդեգրել՝ «Անկախ Հայաստանի հասնողը կարող է հասնել ազատ Հայաստանի», «Եկել է պատմական պահը՝ Պարույր Արշավիրի Հայրիկյան»: