|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Այս պահին բազմամարդ է Ազատության հրապարակը: Սպենդիարյանի արձանի հարևանությամբ հավաքվել են Շանթ Հարությունյանի կողմնակիցները, ովքեր կրում են «Մենք բոլորս Շանթ Հարությունյան ենք» պաստառները, «Ազատություն Շանթ Հարությունյանին» գրությամբ շապիկներ, Գայ Ֆոքսի դիմակներ: Իսկ Թումանյանի արձանի հարևանությամբ հավաքվել են ՀԱԿ կուսակցության անդամները, ովքեր պատրաստվում են երթ իրականացնել` նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության օրվան:
Yerkir.am-ի հետ զրուցում Շանթ Հարությունյանի կողմնակիցները նշեցին, որ իրենք ևս կմիանան ՀԱԿ-ի երթին` իրենց բողոքի ձայնը հայտնելու Շանթի կալանավորման դեմ: