|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ ոստիկանության Նաիրիի քննչական բաժնում, որտեղ ընթանում է Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի վերաբերյալ նախաքննությունը, որոշում է կայացվել ձերբակալել վթարի մասնակից` հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին: Այս մասին yerkir.am-ին հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:
Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում: Բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշով եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշով ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում` նաեւ Վարդան Պետրոսյանը: «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենայի ուղեւորներից Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին: Դեպքի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնում հարուցվել էր քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Վթարից տուժած Վարդան Պետրոսյանին նոյեմբերի 3-ին դուրս էին գրել հիվանդանոցից: