|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ԱՅՍԱՖ) գործողությանը ներգրավված պետությունների պաշտպանության նախարարների հերթական կիսամյակային նիստին. տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջից:
Նիստի ընթացքում ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունը և պաշտպանության նախարարները կարծիքներ են փոխանակել ԱՅՍԱՖ գործողության ներկայիս ընթացքին, Աֆղանստանում անվտանգության ապահովման պատասխանատվությունը տեղական ուժային մարմիններին փոխանցելու գործում արձանագրված առաջընթացին, ինչպես նաև `2014թ. Աֆղանստանում ԱՅՍԱՖ-ի փոխարեն մեկնարկելիք նոր՝ «Վճռական աջակցություն» առաքելության նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցերի շուրջ:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է նաև գերմանական հրամանատարության ներքո գործող ԱՅՍԱՖ-ի «Հյուսիս» տարածաշրջանային հրամանատարության կազմում զորքեր ունեցող երկրների պաշտպանության նախարարների նիստին: