|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Այսօր, Արցախի նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ, տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր: Նիստին հրավիրվել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք. տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Բակ Սահակյանը նշել է, որ Պաշտպանության բանակը Արցախի անվտանգության ապահովման հիմնական երաշխավորն է, եւ նրա մարտունակության հետեւողական բարձրացումը պետականաշինության առանցքային ուղղություններից մեկն է: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել կառավարությանը եւ պաշտպանության նախարարությանը քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
Նիստում քննարկվել են նաեւ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի տոնակատարությունների կազմակերպման հետ կապված հարցեր: Այդ նպատակով կստեղծվի տոնական միջոցառումների կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողով: