|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Վարշավայում մասնակցել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը. տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Փոխգործունակության հարթակ» ձևաչափով hանդիպմանը մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկերներ 52 երկրների պաշտպանության նախարարներ: Միջոցառման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդես է եկել ելույթով: