|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը դռնփակ դատական նիստով որոշում կայացրեց մերժել ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի կալանքը փոխելու վերաբերյալ նրա պաշտպան Արա Զաքարյանի բողոքը:
Թեև ազատամարտիկի ընկերները և նրա կողմնակիցները սպասում էին, որ նրան այսօր համաներմամբ ազատ կարձակեն, սակայն դատարանն անփոփոխ թողեց Առաջին ատյանի կայացրած վճիռը և չփոխեց խափանման միջոցը:
Նշենք, որ փաստաբանը համոզված էր, որ այն հոդվածը, որով Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրված, համաներում նախատեսող հոդվածներից է, և Վերաքննիչ դատարանը նրան ազատ պետք է արձակեր: