|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Սեպտեմբերի 22-ին Գերմանիայում տեղի են ունեցել Բունդեսթագի ընտրությունները: Գերմանացիներն ընտրել են խորհրդարանի 598 անդամ, որոնք էլ պետք է ձեւավորեն կառավարությունը եւ հաստատեն կանցլերին:
Ընտրություններին մասնակցել են գործող կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, ֆինանսների նախկին նախարար Պեր Շտայնբրյուկի գլխավորած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Կանաչների կուսակցությունը, Ձախերը եւ ոչ խորհրդարանական կուսակցություններ:
Ինչպես եւ գնահատում էին սոցիոլոգները, ընտրություններում հաղթել է գործող կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած ուժը՝ համամասնական ընտրակարգով հավաքելով ավելի քան 40, մեծամասնական ընտրակարգով՝ 45 տոկոս ձայն:
Ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը համամասնական ցուցակով հավաքել է մոտ 26, մեծամասնականով՝ 30 տոկոս ձայն:
Արդյունքում` Անգելա Մերկելը կպահպանի կանցլերի աթոռը արդեն երրորդ անգամ: