|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գերմանիայի Քրիստոնեական-դեմոկրատական միություն և Քրիստոնեական-սոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) պահպանողական դաշինքի ղեկավար Ֆրիդրիխ Մերցը, որը պետք է ստանձներ երկրի կանցլերի պաշտոնը, չի կարողացել հաղթահարել խորհրդարանում քվեարկության առաջին փուլը։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle պարբերականը։
Գաղտնի քվեարկության ընթացքում նրա օգտին ձայն է տվել 310 պատգամավոր, ինչը 6 ձայնով պակաս է անհրաժեշտ 316-ից։ Բունդեսթագում կա 630 աթոռ։
Դեռևս հնարավոր է քվեարկության երկու փուլ։