|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանի շուրջ հակամարտությունը ՆԱՏՕ-ի գործը չէ, Գերմանիան չի մասնակցի այդ պատերազմին։ Այս մասին Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
«Պարզ է, որ այս պատերազմը ՆԱՏՕ-ի գործը չէ։ Այն իր պատերազմը չէ։ Մենք չենք մասնակցի դրան»,- ընդգծել է Մերցը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին շատ վատ ապագա է սպասվում, եթե դաշինքի անդամ երկրները չաջակցեն ԱՄՆ-ին Հորմուզը բացելու հարցում։