|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը կմասնակցեն սեպտեմբերի 13-ին Թուրքիայի Խոջաելի քաղաքում սկսվող աշխարհի Մ20 պատանիների եւ աղջիկների առաջնությանը:
Կանանց գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը ԱՄՆ Գրինսբորո քաղաքում ավարտված օփենում լրացրեց տղամարդկանց միջազգային վարպետի նորմա:
Օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը «Մեջիք Էքստրեմադուրա» ակումբի կազմում մասնակցում է Իսպանիայի թիմային առաջնությանը: Առաջին երկու տուրում Սարգսյանը հանդիպեց կուբացի գրոմայստերների հետ: Հայ գրոսմայստերը նախ սեւերով ոչ-ոքի խաղաց Լազարո Բրուզոնի հետ, իսկ ապա պարտության մատնեց Լենիեր Դոմինգես Պերեսին: Երրորդ տուրում Սարգսյանի մրցակիցն է ֆրանսիացի գրոսմայստեր Էթիեն Բաքրոն. հայտնում է armchess.am-ը: