|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակով սկսեց պայքարը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկած Համաշխարհային շախմատային օլիմպիադայում։
Առաջին տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Մալթայի թիմի հետ եւ առավելության հասավ 3,5:0,5 հաշվով։
Հայաստանի թիմից հաղթանակ տարան Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2667), Շանթ Սարգսյանը (2649) եւ Կարեն Հ․ Գրիգորյանը (2569)։ Ռոբերտ Հովհաննիսյանը (2619) պարտիան ավարտեց ոչ ոքի։
Կանանց Հայաստանի հավաքականը մրցում է Տրինիդադ եւ Տոբագոյի թիմի հետ։
Օլիմպիադայում մինչեւ սեպտեմբերի 22-ը կանցկացվի 11 մրցափուլ։ Սեպտեմբերի 17-ին հանգստյան օր է։