|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանի և Ռուսաստանի շախմատային ֆեդերացիաների համաձայնությամբ` երկու երկրների հավաքականների մրցախաղը հետաձգվում է և կկայանա ոչ թե 2011 թ. հոկտեմբերին, այլ 2012-ի գարնանը. տեղեկացնում է armchess.am-ը: Շախմատային այս հակամարտությունում Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Ռաֆայել Վահանյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հրանտ Մելքումյանը և Արման Փաշիկյանը: