|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շախմատային օլիմպիադային եռակի չեմպիոն Լեւոն Արոնյանը շախմատային սեանս անցկացրեց «Սպորտը` հանուն հավասար հնարավարություններ» ծրագրի շրջանակներում: Այն կազմակերպել էր «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը:

Լևոն Արոնյանը խաղաց 24 մասնակիցների հետ միաժամանակ: Մասնակցում էին ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, «Հույս» հիմնադրամի անդամներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ:
Լեւոն Արոնյանի մասնակցությամբ` «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» ակցիան անցկացվում է արդեն 4-րդ անգամ: Այն նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը հրավիրել հաշմանդանություն ունեցող անձանց հասարակական կյանքին, լիարժեք ներառման և հավասար հնարավորություններ ստեղծելու գաղափարին:
Շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոնն իր խոսքում նշեց. «Սա լավ հնարավորություն է մարդկանց վստահեցնելու, որ շախմատիստներն էլ են ուշադրություն դարձնում հաշմանդամային խնդիրներ ունեցողներին: Մենք պետք է մեր լուման ներդնենք: Ես մեծ բավականություն եմ ստանում այսպիսի սեանսների մասնակցելուց: Բոլորի հետ խաղալու եմ հավասարի պես»:

