|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսաստանը պահպանել է դիրքերը աշխարհի` զենքի խոշորագույն մատակարարների հնգյակում` զբաղեցնելով երկրորդ հորիզոնական ԱՄՆ-ից հետո: Այս տվյալները, ըստ Интерфакс-ի, բերված են Աշխարհի հիմնախնդիրների ուսումնասիրման ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI) ռուսերեն տարեկան հրատարակությունում:
SIPRI-ի տվյալներով` 2007-2011թթ. ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան մատակարարել են սովորական սպառազինությունների 75 տոկոսը` 2002-2006 թվականների 78 տոկոսի փոխարեն:
Ըստ զեկույցի` թեեւ առաջատար հնգյակում փոփոխություններ չեն եղել, սակայն վերջին տարիներին զգալի ուժ ունեցող մատակարարների թվում են հայտնվել Չինաստանը եւ Իսպանիան: Հնդկաստանը դարձել է սպառազինությունների խոշորագույն ներմուծող, մինչդեռ Չինաստանը շարունակում է այդ ցուցակում ավելի ու ավելի ցածր մակարդակներ գրավել: