|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կշարունակի հրապարակել ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնիքները եւ դա կանի պարբերաբար: Այսպիսի հայտարարությամբ այսօր հանդես է եկել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը. տեղեկացնում է Вести ру-ն:
«Մեքն միջոցներ են ձեռնարկել, որ ոչ մի պետություն չկարողանա խոչընդոտել Սնոուդենին` հրապարակել այդ նյութերը»,- ընդգծել է նա` հավելելով, որ, չնայած ամերիկյան իշխանությունների հայտարարություններին, այդ գաղտնի տեղեկությունների հրապարակումը որեւէ մեկի կյանքին չի սպառնա: