|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ոչ մի կապ չունի Կենտրոնական հետախուզական վարչության դավաճան աշխատակից Էդվարդ Սնոուդենի և աշխարհով մեկ նրա տեղաշարժման հետ. հայտնում է РИА Новости-ն:
Նախարարը նշել է, որ Սնուոդենի` Հարավային Ամերիկա մեկնելու ծրագրերի մասին Ռուսաստանում իմացել են մամուլից: Լավրովի խոսքերով` Սնոուդենը չի հատել ռուսական սահմանը:
Լավրովը նաև նշել է, որ Վաշինգթոնն Մոսկվային որևէ միջազգային պայմանավորվածությունների խախտման մեջ մեղադրելու ոչ մի հիմք չունի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան իշխանությունները խնդրել են ՌԴ-ին արտահանձնել ԿՀՎ-ի նախկին աշխատակցին: Ռուսական կողմը, սակայն, հայտարարել է, որ բավական հիմքեր չունի նման գործողությունների համար:
ԱՄՆ-ում Սնոուդենին մի շարք հոդվածներով մեղադրանք է առաջադրվել, մասնավորապես` լրտեսության և պետական միջոցների յուրացման մեղադրանքներ: 2013-ի հունիսի սկզբին Սնոուդենը, ով մինչ 2009 թվականը աշխատել է ԿՀՎ-ում, լրագրողներին PRISM գաղտնի ծառայության մասին տեղեկություններ է տրամադրել: PRISM-ը հնարավորություն է տալիս հատուկ ծառայություններին հեռախոսազրույցների գաղտնալսում իրականացնել: Գաղտնալսված զրույցների թվում էին նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցները: